▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում հայ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐ» ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

Մոսկվայի ոստիկանության Արագ արձագանքման հատուկ բաժինը քաղաքի ռեստորաններից մեկում ձերբակալել է հանցավոր աշխարհի հինգ «օրենքով գողերի», այդ թվում՝ հայազգի Արմեն Առաքելյանին և Սուրեն Ավետիսյանին, ովքեր առավել  հայտնի են «Սուրենչիկ» և «Արտյոմ Լիպեցկի» մականուններով:

INTERFAX-ի փոխանցմամբ՝ նրանք ձերբակալվել են թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, ինչպես նաև՝ կեղծ փաստաթղթերի օգտագործման մեղադրանքով:

 Նաև նշվում է, որ հանցավոր աշխարհի վերոհիշյալ հինգ ներկայացուցիչները զբաղվել են դեղերի իրացմամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին