TikTok-ում ինքնասպանության իրական տեսանյութ է զանգվածային տարածվում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ահազանգում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ 
«TikTok-ում ինքնասպանության իրական տեսանյութ ա զանգվածային տարածվում։ Փորձում են արգելափակել, բայց օգուտ դեռ չկա, անընդհատ նորն են հրապարակում ու ակտիվ տարածում։ Այնպես որ խորհուրդ - մոտակա մի քանի օրը երեխաներին հեռու պահեք այդտեղից, մինչեւ ջնջեն լրիվ։
Տեսանյութի առաջին կադրերը ոչ մի վատ բան չեն հուշում, ինչը ավեի վտանգավոր է այն դարձնում նայողների համար։ Էսքանը»,-գրել է Սամվել Մարտիրոսյանը։


