▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մուրզիլկա» մանկապարտեզը անվճար ընդունում է արցախցի փոքրիկներին

Asekose.am-ը բազմիցս պատմել է Մուրացան 119 հասցեում գտնվող «Մուրզիլկա» մանկապարտեզի մասին:

Այս անգամ մանկապարտեզի տնօրինությունն իր աջակցությունն է հայտնել Արցախից տեղահանված փոքրիկներին:

Տնօրենի խոսքով`իրենք ամեն հնարավոր բան կանեն արցախցի փոքրիկների ուրախ և ապահով օրվա համար:

«Այո, մեզ մոտ բաց դռներ են Արցախից տեղահանված փոքրիկների համար, հնարավորության սահմանում մեր բոլոր խմբերում պատրաստ ենք ընդգրկել արցախցի փոքրիկների`առանց որևէ վճարի»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց մանկապարտեզի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին