▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մութ ամպեր են հավաքվել Գարեգին Նժդեհի արձանի շուրջ, այս անգամ Վիտալի Բալասանյանի ձեռքով. Սոֆյա Հովսեփյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նժդեհի Արձանը հեռացնելու հարցին, նշել, որ դրանում ներգրավված է նաև ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը.

«Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես և օրեր առաջ Արցախից գրել էի , կրկին մութ ամպեր են հավաքվել Գարեգին Նժդեհի արձանի շուրջ և այս անգամ այն ոչ միայն ռուս բարձրաստիճան սպայի, այլ նաև Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի ձեռքով։ Մարտունեցիների համառ պնդման շնորհիվ արձանը մնացել է իր տեղում, սակայն վտանգը չի չեզոքացել, քանի որ ինչպես և խոստացել էին, միչև մայիսի 9 -ը պետք է «արջի ծառայություն» մատուցեն ռուսական կողմին և իրականացնեն ֆաշիստական Թուրքիայի ու Ադրբեջանի հերթական կապրիզն ու տրվեն դրանց հրահրումներին։

Միասնական պետք է լինենք և մարտունեցիներին իրենց ազնիվ պայքարում չթողնենք մենակ։ Նժդեհի արձանի տեղում մնալը ոչ միայն մարտունեցիների խնդիրն է, այլ յուրաքանչյուր իրեն հարգող հայ մարդու»,- գրել է Հովսեփյանը։

Կարդացեք նաև՝ «Արձանը վերցնողին կխփենք». մարտունեցիները վռնդել են Վիտալի Բալասյանին

Դիտեք նաև՝

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին