▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մուտիլովկաներով» հայտնի մարդկանց ձեռքում պետք է չհայտնվեն նման ինֆորմացիաներ․Դավիթ Սանասարյան

 

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն՝ անդրադառնալով իր ղեկավարած կառույցում առաջացած սկանդալին ասաց.

 «Այս երկու օրը ոմանք որոշեցին մահախոսական ինձ կարդալ: Ես ասեմ հետևյալը, որ գերեզմանոցում էլ լինեմ՝ կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու Հայաստանի ազատության, անկախության ու զարգացման համար»,-ասաց Սանասարյանը: 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտարկմանը, թե լուրեր կան, որ նա տեղյակ է եղել կոռուպցիայի մասին, Սանասարյանն ասաց. «Դուք հիմա ուզում եք, որ ես հաղորդում տամ հանցագործության մասին՝ իմ վերաբերյալ: Նման բան չի կարող լինել»:

Սանասարյանը նշեց՝ անկախ նրանից՝ ով կլինի այդ պետական ծառայողը, օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն:

 «Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը Պետական վերահսկողության ծառայության օրինակելի և լավագույն աշխատակիցներից են: Այդ մարդկանց մեղքը պետք է ապացուցվի: Ես ԱԱԾ-ին և իմ գործընկերներին կոչ եմ արել պահպանել նախաքննական գաղտնիությունը և մուտիլովկաների դեմքով մարդկանց մոտ պետք է նման ինֆորմացիաներ չհայտնվեն»-ասաց Սանասարյանը: 

Կարդացեք նաև՝ ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանն ու մյուս մեղադրյալները կալանավորվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին