▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մովսիսյանի կանխատեսումներն ԱԱ-ին ընդառաջ

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանը հարցարզրույց է տվել sport-express.ru կայքին:

-Որտե՞ղ եք պատրաստվում դիտել ԱԱ 2014-ը: 

-Լոս-Անջելեսում, որտեղ ապրում են իմ ծնողները:

-Իսկ ո՞ր թիմին եք երկրպագելու:

-Ոչ մի թիմի չեմ երկրպագելու:

-Ռուսաստանի հավաքականը մրցելու է Ալժիրի հետ, որին Հայաստանի հավաքականը պարտվեց 1-3 հաշվով: Ի՞նչ եք մտածում աֆրիկացիների մասին:

-Լավ թիմ է, կարող է պայքարել, սակայն զգում եմ, որ ռուսները կհաղթեն:

-Իսկ ի՞նչ եք մտածում Ֆաբիո Կապելոյի թիմի մասին:

-Իհարկե, դժվար է լինելու նրանց համար, սակայն հույս ունեմ, որ կանցնեն այնքան, որքան կարող են:

-Ո՞ր թիմն է ֆավորիտը ԱԱ 2014-ում:

-Բրազիլիայում կհաղթի Գերմանիան՝ աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկը,- նշել է Մովսիսյանը:

Footbalcity.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին