▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթը սահմաններ չի ճանաչում. բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում

Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահար Սևակ Ավանեսյանը, որը Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում նվագել էր Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, երաժշտական կատարմամբ հանդես է եկել Շուշիում գտնվող Վերին մզկիթում: Նա կատարել է ավստրիացի թավջութակահար Կիան Սոլտանիի (Kian Soltani) «Persian Fire Dance» ստեղծագործությունը:

Սևակ Ավանեսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է տեսանյութը՝ նշելով, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում:

«Ես շատ ուրախ եմ գտնվելու այս պարսկական մզկիթում, որր վերականգնվել է վերջերս: Դա ցույց է տալիս, թե ինչպես են հայերը գնահատում մշակույթը՝ անկախ նրանից, որ կրոնին է պատկանում: Մենք հիմա պայքարում ենք իսլամիստ ահաբեկիչների դեմ, բայց լավագույն ձևով պահպանում ենք մզկիթը»,- նշել է Սևակ Ավանեսյանը:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, ինչի հետևանքով վիրավորվել են 3 ռուս լրագրողներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին