▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտածում եմ՝ չբռնե՞նք Բրյուսովի ինստիտուտի կողքի շենքերը քանդենք, տեղը մի 30 հեկտար մոշի այգի հիմնենք

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մտածում եմ՝ չբռնե՞նք Բրյուսովի ինստիտուտի կողքի շենքերը քանդենք, տեղը մի 30 հեկտար մոշի այգի հիմնենք:

Բրյուսովի պրոֆեսորադասախոսական անձնակազմն էլ կմշակի ու տիրություն կանի:

Չէ՞ որ մոշ աճեցնելու հսմար պարտադիր պետք ա անգլերեն իմանաս: Բա էտ մարդիկ հո իզուր չեն էսքան տարի անգլերեն սովորել։

Անգլերեն-մոշ, գերմաներեն-մալինա, իտալերեն-կաբաշկա, եբրայերեն-պետրուշկա...

Արդեն անհնար է դիմանալ էս թատրոնին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին