▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտավախություն չունե՞ք, որ ընտրությունները հունիսի 20-ին չեն կայանա. լրագրողները՝ Նաիրա Զոհրաբյանին

«ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններին մասնակցելու է իր առանձին ցուցակով, որը գլխավորելու է Գ. Ծառուկյանը: Մեզ համար շատ ավելի կարևոր է, որ դրանք լինեն ազատ, արդար, վարչական ռեսուրս չկիրառվի, ինչի ահազանգերը ստանում ենք: Ընտրակարգի վերաբերյալ իշխանությունն ունի բացարձակ մեծամասություն ու կարող է որոշել ընտրակարգը»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով խորհրդարանական սպասվող ընտրություններին:

«ԲՀԿ-ն ունի այնքան վստահության քվե, որ երկու ընտրակարգի դեպքում էլ կարող է իր վստահությունն իրացնել»: Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ ընտրությունները հունիսի 20-ին չեն կայանա, ասել է. «Հաշվի առնելով Փաշինյանի էմոցիոնալ տեսակը, հաշվի առնելով, որ վաղը, հնարավոր է, իր լայվերից մեկում հայտարարի՝ հանրային պահանջ չկա... Եկեք արձանագրենք, որ այս տարիների ընթացքում մի քանի անգամ արել է հայտարարություն, որը հերքել է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին