▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Պիստակի և կիվիի այգիներ Սյունիքի մարզում

Մամ, դու էլ երգիր. Մարիամ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել տարեդարձից

«Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում». Կարո Փայլան

Արդեն հեչ հետաքրքիր չէ. Գագիկ Սուրենյան

Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել

Վերադառնում եմ. Հենրիխ Մխիթարյան

ՌԴ իրավապահ մամինները զբաղվում են Գ. Նժդեհի հուշատախտակի նկատմամբ կատարված միջադեպով. Մարիա Զախարովա

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից

Աղետի գոտու 227 ընտանիքի բնակարանային խնդիրները կլուծվեն ԲԳՎ ների միջոցով

Ինտիմ վավերագրական ֆիլմ. ինչպես է հոլանդական ընկերությունը բնութագրում Մելի մասին ֆիլմը

Փաշինյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը

Ձերբակալվել է Ալիկ Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը

Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը

Լիանա Վանոյանն իր արտաքինը քննադատողների,հումորային հոլովակներով մարդկանց ծաղրելու մասին և ոչ միայն

Սխալ է միայն ոչինչ չանելը. Միքայել Մինասյանի հերթական գրառումը

«Դոպինգով մեդալ բերած տռանսը՝ կառավարության հովանու ներքո». նախկին փոխթաղապետը ֆեյսբուքի. . .

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցով եղել է Գյումրիում

Ի՞նչ միջոցառումներ են սպասվում Ամանորին, և որքա՞ն գումար կծախսվի

Հրայր Թովմասյանը գերի է վերցրել ՍԴ-ն և խնդիրներ է ստեղծում. Արմեն Գրիգորյան

Նույնիսկ, երբ Սերժ Սարգսյանը նրան իդիոտ էր անվանում, նա չխորշեց...Բաբաջանյանը` Մանուկյանի մասին

Գեյերը, լգցպ, լգմծ... ուրիշ բանուգործ չկա՞ ԱԺ-ում. Վարդան Ղուկասյան

Հպարտ եմ, որ իր նման աղջիկ եմ ունեցել. Աննա Հակոբյանը շնորհավորել է դստեր տարեդարձը

Հեղափոխություն տեղի ունեցած կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը կարողանանք ազատել ժանգոտ. . .

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-10 աստիճանով

«ԲՄՎ» մակնիշի մեքենայից կրակոցներ են արձակել և սատկեցրել փողոցային երկու շուն

Ամուլսարի շուրջ ստեղծված խնդիրն օտարերկրյա ներդրողների մոտ առաջացրել է սպասողական վիճակ․. . .

Հանձնարարել եմ՝ պարզել սատանայի և որոշ շրջանակների գործակցության ձևերը և ուղղությունները․ Փաշինյան

Կրակոցներ՝ Էջմիածնում. Սբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում. Mercedes-ը հայտնվել է կրակահերթի տակ, կա վիրավոր

Գաղութն էլ է մեզ համար. Վարդան Ղուկասյան

Վթար Մարտակերտ-Վարդենիս մայրուղու վրա. զոհվել է Հայաստանի՝ 2, Արցախի՝ 1 քաղաքացի

«Քուչեքում պպզածները» երեխաների ուշադրությունը չպետք է գրավեն․ Նիկոլ Փաշինյան

Ո՜ւր ա հասել աշխարհը․ Նիկոլ Փաշինյան

Մոսկվայում սպանել են թայբոքսի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին

Արայիկ Հարությունյանին Ֆրանսիայում հայ երիտասարդները դիմավորել են ցույցով․ Ցույց նաև կառավարության դիմաց

Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դիմումը մերժվել է

Աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը՝ Մել Դալուզյանի մասին Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ

Մել Դալուզյանը նաև իմ անձնական պաշտպանության ներքո է. Արմեն Դարբինյան

Նախկին կոռումպացված պաշտոնյաները կոմայգիով էին անցում՝ մինչև իրենց ադաթական տուն վերադառնալը․. . .

Էրդողանը գնե՞լ է ձեզ. Շերը Պուտինին ու Թրամփին է մեղադրել հայ հոգևորականի սպանության համար

Պետք ա խնդրի դեմն առնել և ոչ թե ընկնել ճահճի մեջ ու հետո Աստծուց փրկություն աղերսել. Գևորգ Պետրոսյան

Սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ

ԱԱԾ․ Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր

Ընտանեկան ՊԵԿ. Հայր ու որդի իրենցով են արել Գեղարքունիքի հարկայինը

Ծեծկռտուքի մասնակիցները մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ազգականներն են եղել

Գազի սակագինը չի թանկանա մինչև ապրիլի 1-ը. փոխվարչապետ

16 տարեկան տղաներ, աղջիկներ էինք, ինչ բամբասանք ասես կար, պատմի․ Ալեն Սիմոնյանը՝ Գևորգ Պետրոսյանին

Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի հետ

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք

Մի տրորեք մարդուն, քոռ դանակով մի մորթեք...

Էդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո ա . Նիկոլ Փաշինյանը՝ Մել Դալուզյանի մասին

Մխիթար Հայրապետյանին փոխարինող են գտել. անունը հայտնի է

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ցանկանում էին Սահմանադրական դատարանի խնդիրն արագ լուծել, ինչպես լուծեցին ԲԴԽ-ի խնդիրը` ցույցերի, ճնշման, հրաժարականների միջոցով, բայց քանի որ իրավաբանների համքարությունը, հանրության մի մասը դիմադրություն ցույց տվեցին եւ հասկացրին, որ ՍԴ-ի դեմ նույն գործընթացը կարող է գնահատվել որպես իշխանության յուրացման փորձ, բացի այդ` Սահմանադրության 213-րդ հոդվածը թույլ չի տալիս, իշխանությունները փոխեցին տակտիկան՝ փորձելով գտնել այլ կարգավորում։

Օրեր առաջ Արցախում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրինք` ի՞նչ եղավ անցումային արդարադատության մասին օրենքը, պատրա՞ստ է։ «Ոչ, հայեցակարգ ենք մշակում այդ առնչությամբ»:

Իրավաբանները զարմացած են, որ չեք ուզում այդ օրենքների նախագծերն ուղարկել Վենետիկ` փորձաքննության, որովհետեւ մտավախություն ունեք, որ բացասական կարծիք կլսեք։ «Նախագծերը դեռ չկան, սակայն որտեղ անհրաժեշտ լինի, ուղարկելու ենք»: Բայց վեթինգի հետ կապված՝ ԱԺ «Իմ քայլը» ֆրակցիայի ղեկավար Մակունցն ասել էր, որ նախագիծը պատրաստ է։ «Վեթինգի օրենքի նախագիծ այս պահին չկա, ըստ ամենայնի, հարցն այլ իրավակարգավորումներով կլուծվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել 2018 թ. սեպտեմբերի 1-ից արգելել ավտոտրանսպորտով Հայաստան ցորենի ներկրումը, որը բացատրվում էր վրացական ճանապարհների գերբեռնվածությամբ:

Հայաստանի կառավարությանը հաջողվեց հանել այդ արգելքը, սակայն խնդիրը նորից ակտուալ է դառնում: Այս անգամ արգելքը կարող է գործել հոկտեմբերի 1-ից:

Եթե դա տեղի ունենա, ապա կարող է բերել ցորենի եւ ալյուրի շուկայի գերկենտրոնացման, հացամթերքների եւ մսի թանկացման: Խոզի եւ թռչնի մսի համար անհրաժեշտ հատիկային կերերի մեծ մասը եւս ներկրվում է Ռուսաստանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կրթության, գիտության, երիտասարդության հարցերի հանձնաժողովի ղեկավար Մխիթար Հայրապետյանը դեռեւս հունիսին հայտնեց, որ դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները, քանի որ ՔՊ վարչության անդամ ընտրվելուց հետո չի հասցնում։

Սակայն ակնհայտ է, որ ՔՊ վարչության անդամ լինելը մեծ ծանրաբեռնվածություն չի առաջացնում։ Տեղեկություն կա, որ իրականում Հայրապետյանի դիվանագիտական առաքելությունը չի գոհացրել ԱԺ ղեկավարությանը։

Մեր տեղեկություններով՝ Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար կդառնա իմքայլական Գայանե Աբրահամյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ մեր աղբյուրները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի հարաբերությունները վերջին շրջանում ջերմացել են, այնքան էլ այդպես չէ։ IRI-ի ինքնին կասկածելի սոցհարցումից հետո պետական կայքերից մեկն իր ինֆորմացիան վերնագրել էր` «Հայաստանցիների 81 տոկոսը բարենպաստ է գնահատում նախագահի աշխատակազմի աշխատանքը»։ Կես ժամ հետո նյութի վերնագիրը փոխվեց․ «Ինչպես են հայաստանցիները գնահատում պետական ինստիտուտների աշխատանքը»:

Ի դեպ, «Օրրան» բարեգործական միության մեկ տարի առաջ հայտարարած մրցույթում տեղ էր գտել նաեւ «Ընթրիք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ» նոմինացիան։ Շահել էր ամերիկահայ փաստաբան Գարո Մարդիրոսյանը, որի վճարած 10 հազար դոլարը պետք է օգտագործվեր բարեգործական նպատակներով։ 3 օր առաջ տեղի է ունեցել այդ ընթրիքը, սակայն այդ մասին լրատվություն չի գնացել, քանի որ Արմեն Սարգսյանը չի ցանկացել «երեւալ», որ կառավարությունում «մարդ չվատանա»՝ պատմեց «Օրրանի» մեր աղբյուրը:

«Նա աշխատում է սուպերփափուկ ռեժիմով. առաջիկայում պատրաստվում է մարզային այցերի, սակայն այդ մասին եւս դեռ «ձայն» չեն հանում։ Հուլիսի վերջին առաջին այցը կլինի դեպի Լոռի, այն կավարտվի Ահնիձոր գյուղում` Հրանտ Մաթեւոսյանի տան մատույցներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կիրակի մեկնելու է Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ:

Նախատեսված է հանդիպում Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ ՄըքՔոնելի, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:

Միրզոյանը կարող է ասել, որ սա չափազանց կարեւոր այց է, իսկ այցից հետո խոսել դրա օգտակարության եւ արդյունավետության մասին, սակայն ի սկզբանե պարզ է, որ նման այցերը ավելի շատ տուրիստական են եւ Հայաստանի համար որեւէ գործառնական նշանակություն չունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ ավելին