▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանն ու Լևանդովսկին շնորհավորեցին Վենգերի ծնունդը

footballcity.am: Արսենալ-Բորուսիա` 1:2

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Սա յուրօվի պատասխան էր Արսեն Վենգերի այն խոսքերին, որ ինքն այնքան էլ հիացած չէ Դորտմունդի Բորուսիայի այս ձեռքբերումով:

Սակայն 41-րդ րոպեին Արսենալի ֆուտբոլիստ Օլիվյե Ժիրուն կարողացավ պատասխան գնդակը խփել և հավասարեցնել հաշիվը: Թիմերը ընդմիջման գնացին 1:1 հաշվով` հանդիպման լուծումը թողնելով 2-րդ խաղակեսին:

Հանդիպման 66-րդ րոպեին Բորուսիայի միակ գոլի հեղինակ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց: Նրա փոխարեն խաղադաշտ  մտավ Յոնաս Հոֆմանը:

Խաղի վերջնամասում` 82-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին կարողացավ վերջապես վերականգնել իր թիմի առավելությունը և հաշիվը դարձնել` 2:1` հօգուտ Բորուսիայի:

Այսպիսով 3 խաղերից հետո F խմբում Արսենալը, Բորուսիան և Նապոլին ունեցան 6-ական միավոր:



Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին