Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ-ում երկու դիտողություն արեց: Նա նշեց, որ իր մոտ են ԵՄ-ում փոքր բիզնեսի չափերը, որոնք կտարմադրի ԱԺ-ին.
«Երկրորդ՝ հարց են տալիս, թե ինչքան է ստվերը, ասում են՝ չգիտենք: Այն, թե որ ճյուղն ինչքան հարկ է տալիս, դա գիտենք, գիտենք նաև, թե որ ճյուղն ինչքան հարկ պետք է տար: Դրանց տարբերությունը ստվերն է: Երկու անգամ ասել եմ այս ամբիոնից, արեք էլի: Մյուս անգամ եկեք ԱԺ՝ դա կատարած: Հայաստանում չկա ստվերի պրոբլեմ, չկա մեկը, որ 1000 դրամի առևտուր անի՝ չկարողանանք իմանալ»,-ասաց պատգամավորը:
Տեսանյութը՝a1plus.am-ի