▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նա չդիմացավ և ասաց այն, ինչ շատ շատերը երազում են». Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վահան Բադասյանը կալանավորվեց։ Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրել էր Արցախի ազատագրմանը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ողբերգություն է ապրում նա, ում ողջ կյանքը, նպատակը, մի ոչնչության և իր ոչինչների թիմի «ջանքերի» շնորհիվ կործանվեց։ Վահան Բադասյանը, լինելով ընդդիմադիր գործիչ, չեմ հիշում, որ իր խոսքում երբևէ բռնության կոչ աներ, հայհոյեր։ Այո, նա չդիմացավ և ասաց այն, ինչ շատ շատերը երազում են, որ կատարվի։ Հայրենիքի կորստից հետո, Վահան Բադասյանի համար այլևս միևնույն է, թե իրեն կկալանավորեն, կդատապարտեն, կգնդակահարեն։ Եվ համոզված եմ, որ նա հենց մտածված խոսեց, քանի որ չէր կարող լռել։

Իհարկե, շատ անհայրենիք, մորթապաշտների համար անհասկանալի են այդ զգացմունքները և նրանցից շատերը դեմքի խելոք արտահայտությամբ կբարբաջեն․ «Ինչպես կարելի է, սա բռնության կոչ էր և Վահան Բադասյանը պետք պատժվի օրենքի ողջ խստությամբ», իհարկե, «մոռանալով» իրենց կուռք-բռնապետիկի բռնության կոչերը․ «Կոչ եմ անում վրեժի», նրա խունվեյբինների սպառնալիքները նույնպես։

Պատկերացնում եմ, որ Սողոմոն Թեհլիրյանին 1921թ․ դատեր ոչ թե գերմանական, այլ 100 տարի անց՝ 2021թ․ նիկոլական դատարանը․․․»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին