Ամեն տարի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի կապակցությամբ։ Վարչապետ Էդուար Ֆիլիպը նույնպես նամակ է հղել Հայաստանի հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ֆեյսբուքյան-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Էդուար Ֆիլիպի նամակում, մասնավորապես, ասվում է.
«Սույն թվականի ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշատակելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ներկայումս մերզ պատուհասած համավարակի առողջապահական ճգնաժամն ի զորու չէր մոռացության մատնել այդ կարեւոր պայքարը հանուն արդարության եւ պատմական ճշմարտության:
Ընդհակառակը, այն մեզ կոչում է այն համերաշխությանը, որը միշտ եղել է մեր երկու երկրների հարաբերությունների հիմքում եւ ոմանց, երբեմն զոհաբերության հասնող հանձնառությանն՝ ի սպաս բոլորի:
Մեկ անգամ եւս ցանկանում են Ֆրանսիայի ձայնը միավորել նրանց, որոնք անխոնջ պահանջում են, որպեսզի բոլորի կողմից ճանաչվի մի ամբողջ ժողովրդի կտորածը:
Ինչպես Անատոլ Ֆրանսն է այս առիթով արտահայտվել. «Նահատակների հոսած արյունն ապարդյուն չէ, մի ուժ ձեզ հետ է, ցրված, սակայն հզոր»:
Հավատացած եղեք, որ ես եւ իմ կառավարությունը լիովին մոբիլիզացված ենք՝ նպաստելու մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացմանը:
Հաճեցեք ընդունել, պարով վարչապետ, հարգանացս գերագույն հավաստիքը»: