ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հոսպիտալացվել և արդեն երկու ժամ է ինչ ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այս մասին տեղեկացրել է բժշկական կենտրոնի տնօրեն Ամատունի Գնունին:
Նաիրա Զոհրաբյանը թունավորվել է Սիլիկյան թաղամասի աղբավայր այցելության հետեւանքով:
Գլխավոր բժշկի տեղեկացմամբ՝ նա աղբի այրման ընթացքում կրակին շատ մոտ տեսանկարահանում է իրականացրել, որի հետեւանքով օրգանիզմ են ներթափանցել թունավոր նյութեր:
Զոհրաբյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Ամատունի Գնունին տեղեկացրել է, որ ստացիոնար բուժում ստանալը պարտադիր է, սակայն պատգամավորը չի ցանկանում մնալ հիվանդանոցում:
Բժշկի պնդմամբ՝ նրան վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու անհրաժեշտություն չկա` պատգամավորը հիվանդասենյակում է, կաթիլային բուժում է ստանում: