Քվեարկությանը մասնակցելուց հետո ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն, ի պատասխան լրագրողների հարցի, հայտնել է, որ մինչ այս պահը նորմալ է անցել, որևէ դեպք չի գրանցվել: Միևնույն ժամանակ ոստիկանապետն անդրադարձել է երեկ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում անցկացված գործողություններին:
Նրա խոսքով` օրենքի սահմաններում գործողություններն ընթացքի մեջ են, ընտրակաշառքի մասին հայտարարություններն ուսումնասիրվում են: «Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում: Ցանկացած ահազանգ ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրում է: Չգնա՞նք ահազանգի հետևից»,- նշեց ոստիկանապետը:
Աղբյուրը՝ armlur.am
Կարդացեք նաև՝ Ոստիկանության գործողությունները եղել են հիմնավորված. Փաշինյանը՝ ԲՀԿ շտաբի խուզարկության մասին