Երգչուհի Նանան իր միկրոբլոգում տեղադրել է նոր լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ օրերս նա մասնակցել է Գերմանիայում կայացած «Big Apple Music Awards» մրցանակաբաշխությանը, որին իրենց մասնակցությունն են ունեցել նաև մի շարք հայտնի աստղեր: Ի դեպ` նշենք, որ Նանան այնտեղից ձեռնունայն չի վերադարձել: Մրցանակաբաշխության ժամանակ նա հաղթող է ճանաչվել «Կովկասի լավագույն կին արտիստ» անվանակարգում:



