Դանիայում անցկացված մաթեմատիկական օլիպիադայի ժամանակ մեր պատանի հայրենակից, 20-ամյա Նարեկ Գյուլբեկյանը փայլել է իր գիտելիքովներով ու զարմացրել վաստակաշատ մաթեմատիկոսներին:

Աբենրադեի գիմնազիայի տնօրենն ու մաթեմատիկայի ուսուցիչը՝ աշակերտների խմբի երկար փորձում են լուծել առաջադրանքը, սակայն ապարդյուն: Երբ մասնակցության հերթը հասնում է Նարեկին՝ տնօրենը հարցնում է տղային՝ կարծես թե սխալ խնդիր են ուղարկել, քանի որ լուծում չունի: Նարեկը կես րոպեում ուսումնասիրում է խնդիրը, իսկ երկու րոպեում այն լուծում, ինչը զարմացնում է ներկաներին: Երբ հարցնում են, թե ինչպես ստացավ անլուծելի թվացող խնդրի պատասխանը՝ Նարեկ Գյուլբեկյանը կատակով ասում է՝ եթե այդքան ժամանակ չեք կարողացել լուծել, իմ բացատրելով էլ չեք հասկանա:
Ի դեպ, Աբենրադեի գիմնազիայի նույն այդ տարվա 60 շրջանավարտների թվում, որոնց մեծ մասը ազգությամբ գերմանացի էր, Նարեկն իր գիտելիքներով առաջատարն է եղել, ինչի համար էլ տնօրինության դիմումի համաձայն, համայնքապետարանը հայ ուսանողին միանվագ կրթաթոշակ է հատկացրել։
Նարեկի մաթեմատիկական գիտելիքներին անդրադարձել է տեղական մամուլն ու նշել, որ հայկական ընտանիքի զավակը լավագույնս է ինտեգրվել դանիական մշակույթին ու կյանքին: Նարեկը ծնվել է Դանիայում, սակայն ծնողները այդ երկիր են տեղափոխվել Հայաստանից. ընտանիքի հետ առաջին անգամ Հայաստան է եկել վեց ամսականում, հետո՝ յուրաքանչյուր արձակուրդն անցկացրել է տատիկ-պապիկի հետ, իսկ հետո էլ՝ արդեն ինքնուրույն է եկել ՝ տարին երբեմն 3-4 անգամ: Գերմանական մանկապարտեզից հետո Նարեկը դպրոցն ու գիմնազիան գերազանց է ավարտել, 2019-ին արտասահմանյան գիմնազիաների օլիպիադայի հաղթողներից է եղել, իսկ այս տարի արդեն ընդունվել է Կոպենհագենի համալսարան:


