▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Մակարյանը փնտրում է այն աղջկան, ով…

Նարեկ Մակարյանն արական սեռի միակ ներկայացուցիչն է, որն անցել է «Հայաստանի ձայնը» նախագծի եզրափակիչ փուլ ու պայքարում է լավագույնի տիտղոսը նվաճելու համար: BRAVO.am-ի հետ զրույցում 20- ամյա երգիչը  խոսել է երաժշտական անցուդարձից եւ ոչ միայն: 

Երբ առաջին անգամ բարձրացա նախագծի բեմ, չէի պատկերացնում, որ կհասնեմ եզրափակիչ փուլ:  Իհարկե, ցանկությունը մեծ էր, բայց գիտակցում էի, թե որքան աշխատանք է պահանջվելու ինձնից:

«Հայաստանի ձայնն» արդեն իսկ ինձ տվել է ավելին, քան ես սպասում էի: Նախագծի ընթացքում կատարել եմ այնպիսի հրաշալի ստեղծագործություններ, որոնց գուցե երբեք չանդրադառնայի, եթե չլիներ իմ և մարզչիս` Սոֆիի միասնական աշխատանքը:

Եզրափակիչ անցած չորս մասնակիցն էլ արդեն իսկ «Հայաստանի ձայներն» են:  Ես բոլորիս էլ հաղթող եմ համարում:

Յուրաքանչյուր մարզչից` Արտոյից, Թաթայից, Սոնայից, շատ բաներ եմ քաղել:Իրենց խորհուրդներին հետեւելով` ավելի փորձառու եմ դարձել, ինչի համար խորապես շնորհակալ եմ բոլորին: Նրանց շատ սիրում ու հարգում եմ:

Եզրափակչում հայտնված միակ տղան եմ  ու, իհարկե, շատ լավ հարաբերությունների մեջ եմ երեք գեղեցկուհիների հետ: Նրանք հրաշալի մրցակիցներ են:

Երբ փոքր էի, երազում էի նվաճել թենիսի առաջնության գավաթը: Բայց այնպես ստացվեց, որ այսօր գրավում եմ հանդիսատեսի սրտերը :):

Այս պահին սիրտս ազատ է, սակայն փնտրում եմ  այն աղջկան, որն իրոք պատրաստ կլինի ինձ հետ անցնել իմ ընտրած բարդ ճանապարհը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին