▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին (Ֆրանկլին Գոնսալես) տեղափոխել են հիվանդանոց՝ բժշկական ստուգումների։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է նրա շահերի պաշտպան Արթուր Պիվազյանը։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ պաշտպանը բարձրաձայնել էր Սարգսյանի առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ նա ամենօրյա ռեժիմով դեղահաբեր է ընդունում։

Պիվազյանը նշել է, որ ստուգումներն իրականացնելուց հետո նրան տեղափոխել են կրկին «Երեւան-կենտրոն» քրեկատարողական հիմնարկ․ «Պետք է տեսնենք, թե բժիշկները ինչ եզրակացություն են տալիս։ Իրեն այդքան էլ լավ չի զգում, դե առողջական խնդիրներ ունի»։

Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա նախաքննությունը շարունակվում է։ Պաշտպանի խոսքով՝ հավանաբար կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն կներկայացնի նախաքննական մարմինը։

«Այժմ քննչական ակտիվ գործողություններ լինում են, այդ թվում ՝ առերեսումներ, հարցաքննություններ։ Մենք տեղեկություն չունենք, բայց կարծում եմ, որ կներկայացվի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն։ Մենք դեռեւս չենք որոշել նախաքննական մարմին գրավի միջնորդություն կներկայացնե՞նք, թե՞ ոչ»։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին