▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահը ևս կազդուրվելու իրավունք ունի. խնդիրը՝ հարցի ճիշտ մատուցումն է

Սերժ Սարգսյանի՝ Հարավային Կորեայում ցողունային բջիջների պատվաստում անցնելու պատմությունը հայտնվեց տեսակետների բախման կիզակետում։ Իշխանությունը նեղվում է, որ կորեական ԶԼՄ–ներն այս տեղեկատվությունը տարածել են, ընդդիմախոսները հարցը շահարկում են։

Ես այն կարծիքին եմ, որ բոլոր քաղաքացիներն, այդ թվում՝ նախագահը, կազդուրվելու իրավունք ունի. խնդիրը՝ հարցի ճիշտ մատուցումն է։

Նախագահը բոլոր քաղաքացիներից տարարբերվում է նրանով, որ նրա գործունեությունը, առողջությունը հետաքրքրում են բոլորին, ըստ այդմ՝ հասարակությունը հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունք ունի։

Այս պատմության մեջ՝ երկու խնդիր կա։

Առաջինն այն է, թե արդյո՞ք նախագահի կանխարգելիչ բուժսպասարկումը տեղի է ունեցել հարկատուների հաշվին։ Պաշտոնապես հայտարարվեց՝ ոչ։

Մյուս խնդիրն այն է, որ պաշտոնապես սկզբում հերքվում էր բուժսպասարկման լուրը ու հաստատվեց միայն այն բանից հետո, երբ էլեկտրոնային ԶԼՄ–ներում համապատասխան արտահոսք եղավ։

Պաշտոնական ինֆորմացիոն քաղաքականության այս «հիվանդությունն» է, որ շահարկումների տեղիք է տալիս։

Տարբեր երկրների ղեկավարներ դիմում են բժիշկների օգնությանն ու հասարակությունը պատշաճ տեղեկացվում է այդ մասին։ Այտեղ ողբերգություն չկա։

Մեր պաշտոնական ինֆորմացիա ստեղծողները նույնպես պետք է սովորեն թափանցիկ աշխատել։
Ինչևէ, կարևորն այն է, որ կորեական կուրսը նպաստի մեր նախագահի գործունակության բարձրացմանը։ Դրանից կշահենք բոլորս։

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին