▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախանցած դարավերջի և անցած դարասկզբի պատմությունը կրկնվում է

Փաստորեն, նախանցած դարավերջի եւ անցած դարասկզբի պատմությունը կրկնվում է. Ռուսական կայսրությունը՝ այդ թվում հայ զորավարների գլխավորած զորախմբերով հալածում է Հյուսիսային Կովկասի բնիկ ժողովուրդներին, ոչնչացնում նրանց, մի մասին էլ վտարում, եւ ահա վտարանդիները, դառնալով մեկ այլ՝ թուրքական կայսրության ձեռքում խամաճիկ, ընկնում են արեւմտահայության ջանը՝ վրեժ լուծում ըստ իրենց «ռուսական կայսերահպատակ» հայերից իրենց դժբախտությունների համար: Այս արատավոր շղթան անհրաժեշտ է օր առաջ կոտրել եւ կամուրջներ հաստատել Կովկասի բոլոր բնիկ ժողովուրդների հետ, որոնցից շատերը արհեստականորեն մեր հակառակորդն են դարձվել, մինչդեռ կարող են տարածաշրջանում մեր բնական դաշնակիցները լինել:

Հովսեփ Խուրշուդյան

Կից նյութն այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին