▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նախարար պապիկ» կամ լավ, գոնե «վարչության պետ քեռի» ունե՞ս

Ծնվում ես, ասում են՝ փող տուր, որ գլխառադ չանենք, հետևենք բարով-խերով լույս աշխարհ գաս, հետո ասում են՝ էլի փող տուր, որ կարողանաս մանկապարտեզ գնալ, հետո արդեն փող են ուզելու դպրոց ընդունելու համար, դե իսկ հետո, կասեն, եթե ի զորու ես «վայենկամատի» հետ հարցերդ լուծել, արի ու ընդունվի բուհ, էստեղ էլ բնականաբար «զաչոտները՝ 20 հազար, քննությունները՝ 40, դե իսկ լիկվիդներն էլ անհատական են, ամեն դասախոս իրա գինն ունի»: Թքով կպցրած բարձրագույնդ ստանալուց հետո կհարցնեն՝ «նախարար պապիկ» կամ լավ, գոնե «վարչության պետ քեռի» ունե՞ս, չէ՞, դե ուրեմն էլի փող տուր, որ քեզ գործի ընդունենք: Էստեղ եթե բախտդ բերի, մի 30 տարի արդեն դու փող կաշխատես, բայց ոնց կաշխատես, տենց էլ կտաս արդեն քո երեխեքի ծնվելուն, մանկապարտեզին, դպրոցին, «վայենկամատին», ինստիտուտին, մի խոսքով, էն ամենին, ինչը մեր երկրում դե ֆակտո «անվճար» է...
Դառար 63 տարեկան ու գնում ես թոշակ ձևակերպելու: Էստեղ կա երկու տարբերակ՝ կա՛մ մի քանի տարի պետք է հավաքես տարատեսակ անհավանական տեղեկանքներ, կա՛մ գնաս արդեն փորձված՝ «ես ձեր լավության տակից դուրս կգամ»- ի ճանապարհով: Հետո, եթե բախտդ բերեց, էլի մի 20 տարի կապրես, ավելի շուտ կգոյատևես, ծերը ծերին հասցնելով, իսկ ավելի հաճախ՝ չհասցնելով: Դե իսկ հետո բնականաբար կմեռնես, ու քեզ էլի կհարցնեն, ավելի շուտ ոչ թե քեզ, այլ բարեկամներիդ՝ «նախարար պապիկ» կամ լավ, գոնե «վարչության պետ քեռի» մեջներդ կա՞, չէ՞, դե ուրեմն փող տվեք, որ հանգուցյալին ինչպես հարկն է, ըստ արժանվույն հանձնենք հողին:
Հա մոռացա, մեռնելուց առաջ մտերիմներիդ անպայման պետք է զգուշացնես, որ հետդ «էն աշխարհ» մի քիչ փող դնեն, մարդ ես, բա որ էնտեղ էլ մի հարց ծագի, ու հարցնեն՝ «նախարար պապիկ» կամ լավ, գոնե «վարչության պետ քեռի» ունե՞ս...

Վահան Մարտիրոսյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին