Երեկ ՀՀ վարչական դատարանը բավարարել է ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայցադիմումը: Այս մասին գրում է «168 ժամ» թերթը եւ հավելում. «Նախարարը պահանջել էր պաշտոնից ազատել նոտարին: Մեկնաբանելով դատարանի վճիռը՝ Ա. Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասել է. «Հրայր Թովմասյանին խորհուրդ եմ տալիս նախ` ծանոթանալ ՀՀ օրենսդրությանը: Իմ դեմ նա հայցադիմում է ներկայացրել արդեն իսկ օրենքի խախտմամբ. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի համաձայն` նա պարտավոր էր հայցադիմում ներկայացնելուց առաջ ինձանից գրավոր բացատրություն պահանջել, սակայն դա չի արել: Երկրորդ, ըստ նույն օրենքի, նոտարին աշխատանքից ազատելու հիմք պետք է հանդիսանար նոտարի կողմից մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար կրկնակի կարգապահական պատասխանատվության ենթարկվելու փաստը: Այնինչ, իմ ստացած նախազգուշացումներն օրենքի խախտման համար չեն տրվել: Ինձ աշխատանքից ազատելը նրա համար սկզբունքային հարց էր, որովհետեւ տարբեր շրջապատներում նա բազմիցս խոստովանել է, որ իմ նկատմամբ անձնական թշնամանք ունի: Եվ դա արտահայտեց պաշտոնական դիրքը չարաշահելով»»,- մեջբերում է «168 ժամը»:
Շարունակությունը և հետաքրքիր այլ հրապարակումներ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում