▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարը չի տարբերո՞ւմ՝ վարտիքն ինչ է ծածկում, դիմակը՝ ինչ. Գեւորգ Պետրոսյան

Առողջապահության նախարարից այսքան ժամանակ ոչ ոք լավ բան չի տեսել,  վերջին խելահեղ հայտարարությունն էլ, երբ կոշիկն ու դիմակը հավասարեցնում է իրար, այդ դեպքում վարտիքն ու դիմակն էլ թող հավասարեցնի իրար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ մեկնաբանելով Արսեն Թորոսյանի հայտարարությունը:

«Կոշիկը հավասարեցնում է դիմակին: Դե թող վարտիքն ու դիմակն էլ հավասարեցնի: Այսինքն, ինքը չի տարբերո՞ւմ, թե վարտիքն ինչ է ծածկում, դիմակն ինչ է ծածկում: Դա ի՞նչ ասելու բան է»,-ասել է նա:

Պետրոսյանը խոսքով՝  այսօր Հայաստանի նախագահը, վարչապետը, Առողջապահության նախարարը, պարետը մի անձ է՝ Նիկոլ Փաշինյանը, ով բոլորի ֆունկցիաները վերցրել է իր վրա. 

«Փաշինյանը գոնե մեկ անգամ պետք է կարդա Սահմանադրության 6-րդ հոդվածը՝ յուրաքանչյուր պետական մարմին, տեղական ինքնակառավարման մարմին, պաշտոնյա, իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ ինչի համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով: Բոլորի ֆունկցիաները վերցրել է իր վրա, բացի իր ֆունկցիայից»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին