▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարը գնացել է ոտքով, 30 րոպեից ավելի քայլել է. ԱՆ խոսնակը պարզաբանում է

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել` պարզաբանելով, որ նախարարի` ասուլիսից րոպեներ հետո քրտնելն ամենևին կապ չունի դիմակի առկայության հետ, ինչպես թյուր կարծիք են հայտնում համացանցում: 

«Հայտնի» բժիշկներից մեկը լուսանկարներ է տարածում, իբր նախարարը ասուլիսից 3 րոպե հետո քրտնում է և դա փորձում է վերագրել դիմակի առկայությանը: Ի՞նչ է կատարվել իրականում


Նախարարը գնացել է ոտքով, 30 րոպեից ավելի քայլել է և միանգամից նստել ասուլիսի:

Տարածած լուսանկարներում պարզ երևում է, որ Արսեն Թորոսյանն առհասարակ դիմակին չի դիպչում:


Հ.Գ. Կեղծիք տարածելով լայքեր հավաքելը որոշ շրջանակների համար դարձել է «հաճելի» զբաղմունք»,- գրել է խոսնակը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին