Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է, որ Որոտանի ՀԷԿ-երի համալիրի գնման շուրջ բանակցություններ են ընթանում ամերիկյան ContourGlobal ընկերության հետ: Տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:
Նախարարը հավելել է , որ ամերիկյան այս ընկերությունը մեկն է հինգ ընկերություններից, որոնց հետ «Որոտան» հիդրոկասկադի հարցով Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում: Նախարարը տեղեկացրել է, որ Որոտանի ՀԷԿ-երի համալիրը ընդգրկված չէ սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկում, սակայն այն կվաճառեն, եթե շահավետ առաջարկ լինի:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ կառավարության հետ Որոտանի ՀԷԿ-երի համալիրի գնման բանակցությունների մասին հաղորդագրություն տարածել էր ContourGlobal ընկերությունը: