▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախատեսվում է վարորդների տուգանքների զգալի նվազեցում. Քոչարյանը՝ Փաշինյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երթևեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները:

 

 

 

Պատասխանատուները վարչապետի պաշտոնակատարին են ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը մշակվել է միջազգաին փորձի ուսումնասիրության արդյունքում: Փոփոխությունների նպատակն է երթևեկության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ բացառել քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու նպատակադրումը, երթևեկության անվտանգության ոլորտում վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության համար նախատեսված տուգանքի չափերի վերանայումը, դրանց հանրային վնասակարության վերարժևորումը: Ըստ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի, 30 հազար դրամը գերազանցող տուգանքների չափերը խնդրահարույց են, որովհետև Քրեական օրենսգրքով հանցագործությունների համար նախատեսվող տուգանքների նվազագույն չափը սկսվում է 30 հազար դրամից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Եթե մենք ելնում ենք այն կոնցեպտից, որ վարչական իրավախախտումներն ավելի նվազ վնասակար արարքներ են, քան հանցագործությունները, ապա մեր մոտեցման համաձայն՝ այդ տուգանքները պետք է համապատասխան չափով նվազեցվեն: Օրինագծում տուգանքների նվազեցումը զգալի է, այն միայն սոցիալական բեռը թեթևացնելու նպատակ չունի, դա նրա երկրորդական արդյունքն է: Մեր խնդիրն անվտանգության մակարդակի բարձրացումն է, իսկ դա հաջողվում է, եթե տուգանքների իջեցումը զուգահեռում ենք բալերի կամ տուգանային միավորների: Այսինքն, մի կողմից հնարավորություն ենք ունենում որպես երկրորդական արդյունք թեթևացնել սոցիալական բեռը, մյուս կողմից՝ անվտանգությունը պահել պատշաճ մակարդակի վրա»,- նշել է Քոչարյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին