Այսօր՝ մարտի 17-ին, «Նախիջևան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը կազմակերպել էր երթ՝ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ: Երթի նպատակն էր հայտնել բողոք ու անհամաձայնություն Նախիջևանի ինքնավար հանրապետությունում կատարված հայ ժողովրդի, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված մի շարք հանցագործությունների վերաբերյալ: Երթի մասնակիցները նաև նպատակ ունեին ևս մեկ անգամ հիշեցնել, որ Նախիջևանը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է, իսկ այժմ ապօրինաբար գտնվում է Ադրբեջանի ենթակայության տակ:
Տեսանյութը՝ Նախախորհրդարանի