▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին ԱԽՔ-ը նոր Լֆի՞կ. armtimes.com

Armtimes.com-ը գրում է, որ երեկ գիշեր ավերվել է մեր մայրաքաղաքի ևս մի պատմամշակութային հուշարձան: Խոսքը Ճոպանուղու հարևանությամբ գտնվող, նախկինում Հրաչյա Աճառյանի անվան դպրոցի շենքի մասին է, որը անցած տարվա օգոստոսին անհատույց օգտագործման իրավունքով տրվել էր ՀԱՊԿ ակադեմիային:

Ընդամենն օրեր առաջ շենքն  ուներ այն տեսքը, որը պատկերված է ձախ լուսանկարում: ՀԱՊԿ-ի ակադեմիային տրամադրվելուց հետո  շենքն իբր վերանորոգվում էր: Աջ լուսանկարում այդ նույն շենքի, ավելի ճիշտ` այն վայրի լուսանկարն է, որտեղ ընդամենը նախորդ օրը կանգնած էր շենքի ֆասադը: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ այդ շենքի հետ կատարվել է նույնը, ինչ ժամանակին կատարվեց  Փակ շուկայի կամարների հետ: Կամարները քանդեցին, ու լկտիաբար հայտարարեցին, թե դրանք իրենք իրենց են փլվել: Երեկ, երբ մեր թղթակիցը այցելել է դեպքի վայր, տեղում աշխատող բանվորները պատմել են, թե իբր շենքն ինքն իրեն է փլվել: Բայց եթե Փակ շուկայի կամարների «ինքն իրեն փլվելու»  գործը ղեկավարում էր հայտնի Լֆիկ Սամոն, ապա այստեղ ղեկավարը ԱԽ այլեւս նախկին քարտուղար, մի քանի օր առաջ կրկին «ընդդիմադիր» դարձած Արթուր Բաղդասարյանն է:

Վերջինս ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի կողմից այս ակադեմիայի նախագահի պաշտոնը ստանձնելու հավանություն է ստացել: Իսկ դա նշանակում է, որ շենքը տնօրինում է հենց նախկին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը: Այն, որ այդ շենքը ինքն իրեն չէր կարող փլվել, կպնդի շինարարությունից գոնե մի քիչ հասկացող ցանկացած անձ: Բայց կա նաեւ լրացուցիչ ապացույց, որ շենքը դիտավորյալ է քանդվել: Խնդիրն այն է, որ իբր վերանորոգվող այդ շենքի զբաղեցրած տարածքը մի քանի օր առաջ պատվել է հսկայական չափի պաստառներով «Պահպանելով հինը, կառուցենք նորը» եւ «Ավելի բարեկարգ Երեւան» գրառումներով: Ու այդ պաստառապատումից հետո ավելի քան մեկ մետր հաստություն ունեցող պատերը հանկարծ իրենք իրենց քանդվել են: Երեւի գիշերով մի թիթեռ է ուժեղ հարվածել շենքին:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին