▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին պաշտոնյայի կինն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»

Երեկ՝ երեկոյան, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ինքնասպան է եղել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) ՀՀ Ազգային ժողովի նախկին ներկայացուցիչ, ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ֆելիքս Ղուշչյանի կինը: Մեր տեղեկություններով՝ նրա կինը՝ Նարինե Առաքելյանը, իրեն պատկանող բնակարանից (Կոմիտասի 38/1, 9-րդ հարկ) իրեն ցած է նետել: Թե ինչն է եղել ինքնասպանության պատճառը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել: Հիշեցնենք, որ Ֆելիքս Ղուշչյանը մահացել էր 2009 թվականին՝ 58 տարեկան հասակում:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին