▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին պատգամավորի երիտասարդ և անփորձ դուստրը՝ Գերմանիայի ՀՀ դեսպանությունում հյուպատոս.«Հրապարակ»

«Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մնացական Պետրոսյանի երիտասարդ դուստրը՝ 28-ամյա Քրիստինե Պետրոսյանը, Գերմանիայի ՀՀ դեսպանությունում հյուպատոս է նշանակվել: Այս նշանակումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել դիվանագիտական շրջանակներում, քանի որ բազմամյա փորձ ունեցող դիվանագետները տարիներ ի վեր սպասում են իրենց հերթին, որպեսզի նշանակվեն հյուպատոս, բայց երիտասարդ աղջկան այդքան հեշտ վստահում են նման պատասխանատու պաշտոն:

 

ԱԳՆ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ Քրիստինե Պետրոսյանը համակարգում աշխատել է ընդամենը մեկ-երկու տարի, և նրա նշանակումն օրենքի կոպիտ խախտմամբ է եղել, քանի որ համապատասխան փորձ, գիտելիքներ և լեզվի իմացություն չունի՝ հյուպատոս նշանակվելու համար: Նշենք, որ Քրիստինե Պետրոպանի հայրն աշխատում է Վերահսկիչ պալատում՝ որպես 10-րդ վարչության պետ, հենց նա է ստուգումներ իրականացնում ԱԳՆ-ում: Մնացական Պետրոսյանը 2003-2007թթ. պատգամավոր էր դարձել ՄԱԿ-ից»,–գրում է թերթը։

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին