▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նեմեսիս»-ը լուսանկարչական հայացքով

ՑԱՅԳ-ը գրում է.Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «Նեմեսիս» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսի բացումը: «Նեմեսիս» գործողության նպատակն էր պատժել 1915 թ Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք պարագլուխներին, 1918 թ Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին, ինչպես նաև թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին: Ցուցահանդեսը կազմակերպել է Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական միությունը: Այն նվիրված է Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալիաթի սպանության 95-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված է շուրջ 30 ֆոտոլուսանկար՝ ժամանակի հերոսների կենսագրականներով: Նպատակն՝ անկոտրում քաջարի, հայրենասիրական ոգով արժանապատիվ սերունդ դաստիարակելը և հայ վրիժառուների մարտական ուղղուն ու քաջագործություններին ծանոթացնելն է: Ցուցահանդեսը շարունակական է և կտևի 4 օր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին