▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներդրողներն ուղղորդվում են դեպի Հայաստան. Սարգսյանը հանդիպել է աշխարհի խոշորագույն սննդարտադրողներից մեկի ղեկավարության հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ ու քննարկումներ է ունենում աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ շարունակելով ներդրողներ ու ներդրումներ բերել Հայաստան։ 

Շվեյցարիա աշխատանքային այցի ընթացքում նախագահը հանդիպել է սննդի արտադրությամբ զբաղվող համաշխարհային խոշորագույն ընկերություններից մեկի՝ Cargill ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Գերթ Ժան վան դեր Աքերի հետ։

 

 

 

 

 

 

 

 

Նախագահ Սարգսյանը կարևորել է Cargill֊ի նման տնտեսական հսկաների հնարավոր մուտքը Հայաստան և նշել, որ մեր երկիրը բավարար ներուժ և հնարավորություններ ունի ինչպես սննդի արտադրության, այնպես էլ սննդի անվտանգության ոլորտում համագործակցելու համար։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին