Հաղորդավարուհի Մարինա Գրեգը ֆեյսբուքյան իր էջում Դադիվանքից տեսանյութ է հրապարակել և դրան կից գրել է.
«Չէ, մառախուղ չէր…չէ, դեզի ծուխ չէր…
Քարվաճառում երեկ մարդիկ իրենց ձեռքով իրենց տներն էին վառում, որովհետև մինչև կիրակի պետք է հանձնեն… Երանի նրանց, ովքեր չեն տեսել ու չեն տեսնի. մեռնելու տեսարան էր: Ասում եք՝ կներե՞ք: Ո՞նց եք քնում, ո՞նց ա հաց կուլ գնում…
Եթե կարող եք, ներեք մեզ, որ էն պահին, երբ դուք վառում էիք սիրտերդ, վառում էիք ձեր տները, մենք մտածում էինք մեր ժամացույցների, օծանելիքի ու այլ «կարևոր» բաների մասին…
Կներեք, եթե կարող եք...»:


