▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նեռի իշխանությունը սեղանին է դրել նաև այս տարածքի հանձնումը»․ Սրբազան

«Նեռի իշխանությունը, հավանաբար ներքին համաձայնությամբ, անընդհատ հրապարակի վրա է պահում հարցը, որ օրերից մի օր սեղանին է դրված նաև այս տարածքը հանձնելը։ Տեսեք՝ հեռվում Տիգրանաշենն է»,- ֆեյսբուքյան եթերում հայտնել է շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նա և աջակիցներն այս պահին Արարատի մարզում են։ «Մենք շարունակաբար գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջ քաշվող և անընդհատ չավարտվող նախապայմանների հետ, որոնց շարքում են ՀՀ սահմանադրության փոփոխելը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, ինչպես նաև Զանգեզուրի միջանցքի հանձնումը»,- նշել է նա։

***

«Մեկ տարբերակ գոյություն ունի՝ կոչված ենք այս իրավիճակում տեր լինել մեր երկրին, հեռացնել Նեռին ու իր իշխանությանը, տեր կանգնել մեր պետությանը։ Նեռի իշխանությունը գողացել է մեր պատիվը, ուրախությունը»,- ֆեյսբուքյան եթերում հայտնել է Բագրատ Սրբազանը։ «Պայքարը, իր հաղթական ավարտով, պիտի նոր սկիզբ դնի մեր կյանքին, պետության վերականգնմանը»,- նշել է նա։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին