▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ներկայացումները գրաքննելով՝ մենք կամաց-կամաց կհասնենք ինկվիզիցիայի խարույկներին». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է վերջին օրերին Հայաստանում աղմուկ հանած «ՀուԶանք ու Զանգ» պերֆորմանսին.

«Այժմ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ լուսանցքում մնացած որոշ մարդիկ նրանց, ովքեր քառակուսուց դուրս են գալիս, համարում են սատանիստներ: Իսկ մեկը կբացատրի՝ ի՞նչն է սատանիզմը: Դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանում կան նաև հեթանոսներ, անգամ հարսանիքներ են անում հեթանոսական ծեսով, հիմա ի՞նչ անենք, խարո՞ւյկ բարձրացնենք էդ մարդկանց: Նեկայացումները գրաքննելով՝ մենք կամաց-կամազ կհասնենք ինկվիզիցիայի, խարույկների վրա կվառենք նրանց, ովքեր մեր պատկերացումների մեջ չեն տեղավորվում:

Այսօր Չարենց եք մեջբերում, գիտեք, թե Չարենցը միայն «Ես իմ անուշ Հայաստանի՞»-ն է գրել, նրա բազում գործեր խորհրդային չափորոշիչներից դուրս են եղել, արգելվել են, հիմա այրե՞նք նրա գործերը: Թե՞ գծենք մեր Չարենցի սահմաններն ու ասենք՝ սրանից դուրս ով Չարենցի մասին մտածեց, սատանայապաշտ է:

Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է միտքը աշխատի և դրա համար չպետք է լինեն կաղապարներ: Ժամանակին Ջորդանո Բրունոյին այրել են այլ մտածելակերպ ունենալու համար: Հիմա եթե մարդկության պատմության էդ փուլում մենք պետականություն չենք ունեցել, խարույկներ չենք հանել, նո՞ր պիտի խարույկներ բարձրացնենք:

Ու սա չի վերաբերում միայն մշակույթին՝ բազմակարծություն պիտի լինի բոլոր ոլորտներում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին