▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներկայացված նախագիծը թույլ է․ Սարհատ Պետրոսյանը՝ Տպարանի շենքում մնջախաղի թատրոն կառուցելու մասին

«Մենք հույս ունենք, որ թեկուզ այս մեկ շենքի քննարկման շուրջ կկարողանանք երկու բան անել, առաջինը՝ լայնացնել խոսակցությունը ընդհանրապես, թե Երևան քաղաքի ժառանգության հետ ինչպես ենք վարվելու, երկրորդը՝ ինչպիսի հանրային հաղորդակցության հարթակ կարելի է ստեղծել, որպեսզի դրանով էֆեկտիվ երկխոսություն ստեղծենք մեր նոր իշխանության հետ»,- այսօր հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնության հեղինակ Իզաբելլա Սարգսյանը։ Սարգսյանը տեղեկացրեց, որ այս հարցերով ԿԳՄՍ նախարարության հետ երկխոսության մեջ են։ Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, անդրադառնալով Տպարանի շենքի շուրջ ստեղծված աղմուկին, նշեց, որ գործընթացները տեղի են ունենում հստակ օրենքի խախտումներով։ Պետրոսյանի խոսքով՝ այս շենքում շինարարությունը պետք է դադարեցվի

«21-րդ դարում, երբ թատրոնի շենք ենք կառուցում, հարց է ծագում՝ արդյոք այն պե՞տք է ծվարած լինի Հայպետհրատի 3-րդ հարկում, թե ինքը պետք է լինի 21-րդ դարին արժանի էքպերիմենտալ մնջախաղի թատրոն: Մենք գործ ունենք մի պատմական միջավայրի հետ, որը պետության կողմից է պահպանվում և այսօր իր մեջ պարունակում է Երևանի պատմական շերտեր»:

Պետրոսյանի խոսքերով՝ այն, ինչ պետք է կառուցվի այդտեղ, պետք է լինի 21-րդ դարին համապատասխան, չպետք է մնջախաղի թատրոնը խցկենք այդ շենքի մեջ։ Պետրոսյանը վստահեցնում է, որ ունեն և՛ ավագանու, և՛ նախարարության ներկայացուցիչների համաձայնությունը, որ ներկայացված նախագիծը թույլ է, և պետք է փոխվի

«Կարծում եմ՝ տեքստի շուրջ համաձայնության կգանք, կլինի բաց ճարտարապետական մրցույթ, կգտնենք լավագույն լուծումը, որտեղ մենք կարող ենք ունենալ ժամանակակից մշակութային թատրոն»։

 

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին