«Paper Boats of Poetry» կայքը տպագրել է թուրք բանաստեղծ Սերքան Էնգինի` (Serkan Engin) «Անտանելի ամոթ է թուրք լինելը» խորագրով հոդվածը: Ermenihaber.am-ը ներկայացնում է հոդվածը` որոշ կրճատումներով.
«Իմ մայրը թուրք է, սակայն ես ինձ համարում եմ լազ, ինչպես իմ հոր նախնիները, քանի որ ես ամանչում եմ իմ մորական կողմից: Ես հրաժարվում եմ ինձ թուրք համարել, քանի որ իմ թուրք նախնիներն Օսմանյան կայսրության օրոք եղել են Ցեղասպանություն իրականացնողները: 1.500.000 հայեր դաժանորեն սպանվել են թուրքերի և քրդերի կողմից: Թուրքերը և քրդերը սպանել են իրենց հարևաններին, բռնաբարել փոքրիկ աղջիկներին, այրել ողջ երեխաներին և առևանգել նրանց գումարն ու ունեցվածքը: Հազարավոր ասորիներ նույնպես, ինչպես հայերը, իրենց հայրենիքում սպանվել են Օսմայնան կառավարության կողմից` Ցեղասպանության ժամանակ:
Սարսափելի Ցեղասպանություն է իրականացվել հայերի հանդեպ: Ես ընդունում եմ Հայոց ցեղասպանությունը որպես Թուրքիայի որդի և ամանչում եմ իմ մոր նախնիների պատճառով: Սա Թուրքիայի պատմության համար ամոթալի է, ինչպես նաև քուրդ ժողովրդի: Ես մարդկության անունից ներողություն եմ խնդրում բոլոր հայ զոհերից և խոնարհվում Ձեր ցավի առաջ, չնայած ես անձնապես մասնակցություն չեմ ունեցել բռնություններին:
Ցավոք, սա միակ Ցեղասպանությունը չէ, որ Թուրքիան ներգրավված է եղել: 353.000 Պոնտոսի հույներ են դաժանաբար սպանվել 1919-ին` Անատոլիայում Մուստաֆա Քեմալի հրամանով, ով հետագայում դարձավ նոր Թուրքիայի հանրապետության հիմնադիրը: Այս նոր հանրապետությունը հին ռասիստական Միություն և առաջադիմություն կոմ