▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներքին «բայրաքթարները» շատ ավելի վտանգավոր են․ Անդրանիկ Քոչարյանը՝ Վազգեն Մանուկյանի կոչի մասին

Ինձ մտահոգում են մեր ներքին «բայրաքթարներ»-ը։ Այսօր էլ գիտեք, որ մեկ «Բայրաքթար» մեր ինտելեկտուալ զինվորական կառույցների շնորհիվ իջեցվել է սա երկրորդն է և էլի կլինեն»,-այսօրվա ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Բայց ես տեսնում եմ, որ ներքին կյանքում այլ զարգացումների հնչեղություն ունեցող գործընթացներ են գեներացվում։ Խոսքս վերաբերում է Վազգեն Մանուկյանի կոչին և նրան միացած կենդանի «բայրաքթարներին», որոնք շատ ավելի վտանգավոր են, քանի որ գետնի վրա են գործում»,- հավելեց նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին