▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներսիկ Նազարյանը կարող է նախարար դառնալ

politik.am-ը գրում է. Արտակարգ Իրավիճակների նախարարությունը օրերս ցավալի կորուստ ունեցավ՝ մահացավ համակարգը լիարժեքորեն կայացրած նախարարը՝ Արմեն Երիցյանը: Նախարարի հուղարկավորության արարողությունից հետո քննարկումներ են ընդանում, թե ով է փոխարինելու նրան:

Այս պահին իշխանական տարբեր օղակներ իրենց թեկնածուներին են ներկայացնում Սերժ Սարգսյանին: Իշխանական ազդեցիկ խմբերից մեկը Սերժ Սարգսյանի մոտ զբաղվում է Երևանի նախկին ոստիկանապետ, ներկայումս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ներսիկ Նազարյանին: Երևանի նախկին ոստիկանապետը ևս դեմ չէ այդ պաշտոնը զբաղեցնելուն և ամեն բան անում է, որպեսզի Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ առնի իր վրա:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին