▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նեղացա, հեռացա». Դինա Ակոպովնա

Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը, ով վերջերս է նշանակվել «Երևան» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի, ասել է, նույն հեռուստաընկերության հաղորդավարուհի Դինա Ակոպովնան, որպես հաղորդավարուհի իրենից ոչինչ չի ներկայացնում և նորմալ հեռուստաընկերությունում անգրագետ և փողոցի բառապաշարով հաղորդավարուհին իրավունք չունի ամեն օր մեկ ժամ ուղիղ եթերում լինել:
Սուրեն Թադևոսյանի այս գնահատականի վերաբերյալ հաղորդավարուհու հետ զրուցել է ASEKOSE.am-ի թղթակիցը:

  -Դինա, ինչո՞ւ դուրս եկաք «Երևան TV»-ից:

-Դուրս եկա, որովհետև նեղացա: Ես սիրել եմ  ու կշարունակեմ սիրել «Երևան TV»-ին, որովհետև, որպես հաղորդավարուհի, կայացել եմ  հենց տվյալ հեռուստաընկերությունում:

-Ինչպե՞ս եք վերաբերվում Սուրեն Թադևոսյանի` Ձեր մասին  հնչեցրած գնահատականներին:
-Նրա գնահատականներին բնականաբար ծիծաղով ու արհամարհանքով եմ վերաբերվում:

-Ի՞նչ պլաններ ունեք: Ճի՞շտ է, որ պատրաստվում եք աշխատանքի անցնել «Արմնյուզ» հեռուստաընկերությունում:

-Եթե ոտքիս հետ կապված այս դժբախտությունը չլիներ, ես վաղուց ԱՄՆ-ում կլինեի, բայց քանի որ պլաններս փոխվեցին, հիմա աշխատում եմ իմ նոր ծրագրի վրա: Իսկ թե որ հեռուստաընկերությամբ ու ինչ ծրագիր է լինելու, կիմանաք շուտով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին