▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիցցայի ահաբեկչության իրականցման կասկածյալներին ներկայացվել են մեղադրանքներ

Ֆրանսիայի իշխանությունները մեղադրանքներ են ներկայացրել 5 մարդու դեմ, ովքեր կասկածվում են հուլիսի 14-ին Նիցցա քաղաքում տեղի ունեցած և տասնյակ մարդկային կյանքեր խլած ահաբեկչությանը մասնակից լինելու համար:

 Ինչպես նշում է gazeta.ru-ն, դատարանի առաջ կյանգնել է 4 տղամարդ և մի կին, որոնց տարիքը տատանվում է 22-40-ի սահմանում: Նրանցից 3-ը մեղադրվում են ահաբեկչական նպատակներով խմբակային մարդասպանություն իրագործման, իսկ 2-ը`ահաբեկիչների հետ կապեր ունենալու ու օրենսդրության խախտման համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ դատախազ Ֆրանսուա Մոլինի փոխանցմամբ, ահաբեկչության իրանականցնողն այդ գործողություններին պատրաստվել է մի քանի ամիս և ունեցել է հանցակիցներ:

Հիեցնենք, որ ծագումով թունիսցի Մոհամեդ Բուհլելը, գտնվելով բեռնատարի  ղեկին, զիգզագաձև շարժումներով մխրճվել է մարդկային ամբոխի մեջ` խլելով 84 մարդու կյանք:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավարումը, իսկ ահաբեկիչը սպանվել է իրավապահների կողմից:

 

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին