▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիդեռլանդները և ՀՀ-ն ֆուտբոլային առումով մոտ երկրներ են. Մանուչարյանը` ազգային թիմի նոր մարզչի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և հոլանդական «Այաքս»-ի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանի կարծիքով հավաքականի նոր գլխավոր մարզիչ հոլանդացի Ջոն վան’տ Սխիպին ժամանակ է պետք` հայկական ֆուտբոլին հարմարվելու համար:

«Անձնապես Ջոն վան’տ Սխիպին չեմ ճանաչում: Երբ ես էի «Այաքս»-ում, Սխիպը Մարկո վան Բաստենի օգնականն էր Նիդեռլանդների հավաքականում: Կարծում եմ Ջոն վան’տ Սխիպը փորձառու մասնագետ է, բայց ամեն ինչ ցույց կտա ժամանակը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Էդգար Մանուչարյանը:

Վերջինս առանձնացրեց, որ ինքն ավելի լավ ճանաչում է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում Սխիպի օգնական Արոն Վինտերին, ում հետ աշխատել է «Այաքս»-ի երկրորդ թիմում։

«Ջոն վան’տ Սխիպը երկար տարիների մարզչական փորձ ունի և հուսով եմ, որ իր մոտ ամեն ինչ հաջող կստացվի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում: Հայաստանի և Նիդեռլանդների տարբերությունները շատ են, մտածելակերպն է տարբեր: Սակայն Նիդեռլանդներն ու Հայաստանը ֆուտբոլային առումով մոտ երկրներ են: Մենք էլ տեխնիկապես բարձր պատրաստվածություն ունեցող ֆուտբոլիստներ ունենք: Կարծում եմ Սխիպին ժամանակ է պետք»,-ասաց Մանուչարյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին