▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան բանակցություններն անցել են բավականին մոնոտոն. նոր մանրամասներ հանդիպումից

 

«Հրապարակ». թերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյան-ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյան բանակցություններն անցել են բավականին մոնոտոն, չնայած սկզբում Փաշինյանն իր պահանջն է դրել՝ ընտրություններ երկու-երեք ամսում, բանակցության այլ թեմա ինքը չի տեսնում։ Վահրամ Բաղդասարյանն ասել է՝ դե, դա կարող էիր նաև հեռախոսով ասել, ի՞նչ իմաստ ուներ հանդիպելը։


Որից հետո ծավալվել է ըստ էության խոսակցություն. Փաշինյանը ներկայացրել է իր փաստարկները, որոնց առարկել է Վահրամ Բաղդասարյանը՝ կապված Ընտրական օրենսգրքի, սահմանադրական փոփոխությունների ժամանակատար գործընթացների հետ։ ՀՀԿ-ում այն կարծիքի են, որ պետք է «չորով» դնել մինչև 2022թ. պառլամենտի աշխատելու տարբերակը, որպեսզի բանակցությունների ընթացքում «ստանան» գոնե եկող տարվա մայիս ժամկետը.

 

 

 

 

 

 

 

 

 

«Իսկ եթե անկեղծ՝ բոլոր տարբերակներին էլ պատրաստ ենք, ոչ մի տարբերակ չենք բացառում. պետք է սպասել մյուս ֆրակցիաների-ուժերի բանակցային արդյունքներին, կարծում եմ՝ բանակցությունների մի քանի ռաունդ պետք կլինի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին