▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

 

 

 

Ես այսօրվանից խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ առայժմ աշխատանքային կարգով քննարկումներ կսկսեմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Հաջորդ փուլում դրանք տեղի կունենան պաշտոնապես: Չնայած դրանց մեջ տարբերություն չկա, որովհետեւ գիտենք, թե ինչի մասին ենք խոսելու: Քննարկելու ենք, թե ինչպես, ինչ մեթոդներով պետք է հասնենք շուտափույթ խորհրդարանական ընտրությունների»,-ասաց նա:

Փաշինյանը հույս հայտեց, որ այդ հարցի վերաբերյալ իրենց կհաջողվի գալ համաձայնության խորհրդարանական ու

ժերի հետ, եւ քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի լինի. «Եթե կլինի նման անհրաժեշտություն, հույս ունեմ, որ դուք բոլորդ պատրաստ կլինեք նաեւ քաղաքական այս գործընթացին ձեր աջակցությունը ցուցաբերել այս կամ այն ձեւով»,-ասաց նա:

Կարդացեք նաև՝Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է երկու կարևոր որոշումների մասին

Ժամանակ չկա...Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին