▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը հարցաքննվում է 44–օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Թարմացված․ «Շուշիի սողացող անկումը սկսվեց, երբ ահագնացող լուրեր էին գալիս, որ հակառակորդի առաջին խումբն է մտել, հետո երկրորդ, ու այդպես շարունակ: Ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը զեկուցեց Շուշիի անկման մասին»,- ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ լուրը ծանր էր իր համար. «Իմ բոլոր հրամաններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի ու ստացել էի հավաստիացում, որ կպահվի»,- նշեց նա: «Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք ինչ խոստացել եք: Ի վերջո ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո՝ որ օպերացիան հաջող է ընթանում, հետո՝ որ Շուշիի ներսում ենք: Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը, ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ վերահսկողության տակ է: Հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո Կառավարության վրա հարձակումն ու երբ 1-2 օրից վերադարձա աշխատանքի, ասացին, որ Շուշիում զինվոր չունենք: Շուշիի անկման դրվագի հետ կապված քրգործեր են հարուցված»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Թարմացված․ «Ինչի՞ մեջ են ինձ մեղադրում, որ եթե համաձայնեի ադրբեջանցիները վերադառնան Շուշի, այն կմնար հայկական վերահսկողության ներքո, թեկուզ ադրբեջանցիներով բնակեցված, կլիներ հայկական: Անկեղծ ասած՝ ձևակերպումը խնդրահարույց էր»,- ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը: «Պարզվեց նաև, որ Շուշին Ադրբեջանին կապող նոր ճանապարհ պետք է կառուցվի: Ըստ Ադրբեջանի առաջարկի՝ Շուշիում պետք է լիներ 95 տոկոս ադրբեջանական բնակչություն: Առաջարկն ընդունելի չէր»:

Հիշեցնենք՝ Փաշինյանը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին:

Թարմացված․ ՀՀ վարչապետը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին: Հատված՝ Փաշինյանի խոսքից. «Հրադադարի հերթական հայտարարության ձախողմանը զուգընթաց վերադարձա հոկտեմբերի 16-ին՝ Պուտինի հետ ունեցած խոսակցությանը: Հոկտեմբերի 19-ի կեսօրին հեռախոսազրույց ունեցա նրա հետ, ՌԴ նախագահն ասաց, որ դեռևս տարիներ առաջ մշակված ռուսական պլանով կարելի է փորձել կանգնեցնել պատերազմը. պայմանը հետևյալն է՝ յոթ շրջանները վերադարձվում են 5+2 ձևաչափով, լուծվում է Լաչինի միջանցքով կապի հարցը, Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ, ԼՂ կարգավիճակը մնում է անորոշ ապագային: Պայմանավորվեցինք, որ ես մինչև երեկո դիրքորոշում կհայտնեմ: Ցերեկն արտախորհրդարանական ուժերին հրավիրեցի, ավելի ուշ՝ ԱԽ նիստ: Երեկոյան զանգահարեցի ու Պուտինին ասացի՝ պատրաստ եմ նման պայմաններով պատերազմը կանգնեցնելու, ասաց, որ կխոսի Ալիևի հետ: Այդ պահին խնդրո առարկա 5 շրջաններից երկուսը մեծ մասամբ Ադրբեջանի հսկողության տակ էին: Պուտինը հաջորդ օրը զանգահարեց ու ասաց, որ Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնել, բայց ակնկալում է, որ դիմաց կստանա բոլոր յոթ շրջանները...»:

Թարմացված․ ՀՀ վարչապետը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին: Հատված՝ Փաշինյանի խոսքից. «Առաջին անգամ 2020-ի հոկտեմբերի 13-ին էր, որ ՌԴ նախագահին խնդրեցի պատասխանել հետևյալ ուղիղ ու երկիմաստություններից զերծ հարցին՝ ի՞նչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի, պատերազմը կանգնեցվի: Նույն հարցադրման շուրջ նրա հետ ավելի մանրամասն քննարկում ունեցա հոկտեմբերի 16-ին: Պուտինը կարծիք հայտնեց, որ կարելի է փորձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել՝ առանց ԼՂ կարգավիճակի որևէ հստակեցման: Այդ օրը համաձայնեցինք հանձնարարել, որ թիմերն աշխատեն գաղափարի բյուրեղացման ուղղությամբ: Հոկտեմբերի 17-ին Մակրոնն ինձ ասաց, որ Ալիևը համաձայն է՝ առանց նախապայմանների հրադադար հաստատել, ես համաձայնեցի, որից հետո եղավ հայտարարություն... Ի հեճուկս հայտարարության, հոկտեմբերի 18-ին հրադադար չհայտարարվեց»:

Նիկոլ Փաշինյանը հարցաքննվում է 44–օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում․ ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են։

Դիտեք նաև՝

Թարմացված․ ՀՀ վարչապետը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին: Ելույթի սկզբում Փաշինյանն ասաց. «Այս հանդիպմանը երկար եմ սպասել, որովհետև, ճիշտ է, ասելիքիս մի զգալի հատված տարբեր առիթներով ասել եմ, բայց սա լավագույն հնարավորություն է՝ համապարփակ կերպով խոսել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի պատմության, 44-օրյա պատերազմի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հետ կապված հանգամանքների մասին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին