▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում հանդես եկավ հայտարարությամբ, որում ներկայացրեց վարչապետի պաշտոնից իր հրաժարականը։ 

Այսօր՝ առավոտյան, Կառավարության նիստի ժամանակ, վարչապետը հայտարարել էր, որ երեկոյան հանդես կգա կարևոր հայտարարությամբ։

 

 

 

 

 

 

 

 

 

«Սիրելի հայրենակցիներ, սիրելի ժողովուրդ, Հայաստանի հպարտ քաղաքացիներ, ինչպես եւ ասել էի, ես հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից: Այս հրաժարականի պատճառն ամենեւին էլ ձեր առջեւ ունեցած ծառայությունից խուսափելը չէ, այլ միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար է:

Իմ հրաժարականից հետո նախագահն ընդունում է ՀՀ խորհրդարանի հրաժարականը, երկշաբաթյա ժամկետում վարչապետ չընտրելու դեպքում Ազգային ժողովն արձակվում է:

Այդ ամբողջ ընթացքում ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները, Ազգային ժողովը շարունակում է իր լիազորությունները, իսկ հետո, եթե դուք կամենաք, ես օրենքի տառով կընտրվեմ վարչապետ:

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ եթե ձեզ մոտ հարց է առաջանում, թե ինչ կլինի, եթե առաջադրվի վարչապետի մեկ այլ թեկնածու, ես կարող եմ ասել, որ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի, թեպետ չեմ կարծում, որ ժողովրդին դեմ որեւէ քաղաքական ուժ որեւէ որոշում կկայացնի:

Խորհրդարանական ուժերը ցույց են տվել, որ անկախ քաղաքական հայացքներից, իրենց համար առաջնայինը ժողովրդի բարօրությունն է:

Այո, մենք քննադատել ենք միմյանց, բայց սա չի նշանակում, որ մենք թշնամիներ ենք: Այս քաղաքական շրջանում թշնամիներ չկան ու չունենք:

Ուզում եմ հաջողություն մաղթել բոլոր քաղաքական ուժերին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Այս հրաժարականն իրականում ֆորմալ բնույթ է կրում, բայց պահն իսկապես հուզիչ է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել անսահման վստահության համար ու ներողություն, եթե ինչ-որ մեկի հույսերը չեմ արդարացրել:

 

Ուզում եմ իմանաք, որ ձեր բոլոր երազանքներն իմ հոգում են ու ինձ թեւեր են տալիս, իմացեք, ամեն ինչ լավ է լինելու:

Պատրաստվեք նոր, ազատ ու հզոր Հայաստանի կառուցմանը:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ»,-իր ելույթում ասաց վարչապետը:



Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականից հետո եթե վարչապետի թեկնածու չառաջադրվի 2 անգամ, ապա Ազգային ժողովը կլուծարվի և կլինեն նոր արտահերթ ընտրություններ:

Վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Քաղաքականություն ավելին