▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, Մեդվեդևը սխալվեց․․․․

Նիկոլ Փաշինյանը վրիպակ չունի, շատ ճիշտ է ասել:

Можем перейти к процедуре подписания. Հենց էդպես է ասվում:

Перейти КУДА (через дорогу,) но перейти К ЧЕМУ (к следующему вопросу). Նիկոլ Փաշինյանն ասում Է - Если НЕТ вопросов, то можем перейти...

Ամեն ինչ ճիշտ է:

Մեդվեդևը պատասխանում է Փաշինյանի հարցին -нет, то есть "вопросов нет." Փաշինյանը հարցը տալուց ակնկալում է, որ Մեդվեդևը գիտի ինչին պետք է перейти անեն և ասելուց հետո չի շարունակում, սպասում է նրանց պատասխանին, բայց Մեդվեդևն այդ պահին չի կողմնորոշվում,թե ինչի մասին է խոսքը և փոխանակ հարցնի к чему перейти, ասում է՝ куда перейти: Դառնում է՝ ոչ թե հաջորդ հարցին անցնեն, այլ ինչ որ տեղ գնան, անցնեն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երբ Փաշինյանը պատասխանում է՝ անցնենք ստորագրման կարգին (Перейти к процедуре подписания), Մեդվեդևը հասկանում է, որ սխալվել է իր հարցով ու ժպտում է...

Այստեղ եղել է ուղղակի մի քիչ ՝բառախաղ/игра слов/ և մի թեթև վրիպում Մեդվեդևի կողմից..․

Մեր Վարչապետի բոլոր նախադասությունները ճիշտ են կազմված:

Մեդվեդևը սխալվեց ու ցայտնոտից՝ սկսեց ծիծաղել...հենց իր  սխալի վրա․․․

 

Նինա Ղուլյան

Բանասեր, ռուսերենի մասնագետ

 

 

 

Հիշեցնենք, որ հայտնի տեսանյութին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու, մասնավորապես, գրել․ 

«ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, այլեւ մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետեւ բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես ժամ ավելի տեւեցին։ Իսկ նախորդ օրվա մեր շփումը բոլոր հիմքերը տվել էր ոչ աշխատանքային հատվածին անհամբեր սպասելու։ Էս ամենը պիտի ասվի՞, չեմ հասկանում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին