▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը կանխել է Հաղթանակ կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը

Րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է կանխել Հաղթանակ կամրջից քաղաքացու ցած նետվելու փորձը: Այս մասին տեղեկացնում ե Newmedia.am-ը:

Մարզերի շրջայցից վերադաձող վարչապետը մեքենայից նկատել է մարդկանց բազմությունը և ցած նետվել փորձող քաղաքացուն: Նա կանգնեցրել է մեքենան, մոտեցել, զրույցել քաղաքացու հետ, որն արդեն անցել էր վտանգավոր եզրագիծը:

Դեպքի վայրում եղել են նաև ոստիկանության աշխատակիցները, ԱԻՆ-ը և շտապ օգնության մեքենաները:

Վարչապետին հաջողվել է համոզել քաղաքացուն և հետ կանգնեցնել նրան այդ քայլից: Կամրջից նետվել փորձող տղամարդուն վարչապետը նստեցրել է իր մեքենան ու միասին գնացել են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին